Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է եզրափակվել հուլիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L’Equipe-ը: Ըստ պարբերականի, Լիգա 1-ի կազմակերպիչները մտադիր են հաջորդ մրցաշրջանը սկսել օգոստոսի 23-ին, դրա համար հարկավոր է, որ այժմ կասեցված առաջնությունը վերսկսվի, որպեսզի ավարտվի հուլիսին: Առաջնությունը, սակայն, կվերսկսվի, եթե կորոնավիրուսի պանդեմիան սկսի նահանջել Ֆրանսիայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի կեսից հետո: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը