45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան. armlur.am
Advertisement 1000 x 90

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան. armlur.am

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Վրացական?? իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների #Հայաստան?? տեղափոխումը։

Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։

Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։

armlur.am