ՄԵՆՔ ՀԱՆՁՆԱՌՈՒ ԵՆՔ․ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Սկսեցինք «Մենք հանձնառու ենք, մենք հաղթելու ենք» առաքելության երկրորդ փուլը, որն իրագործվում է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ:
Ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված 140 ընտանիքների համար Տավուշի թեմի Արևիկ Սոցիալ – Կրթական Կենտրոն / Arevik Social -…ը սննդի փաթեթներ պատրաստեց, որոնք ուղևորվեցին Տավուշի չորս ծագեր՝ Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Շամշադինի տարածաշրջաններ՝ 18 համայնքներ։
Ընդհանուր առմամբ արդեն աջակցություն է ցուցաբերվել 325 ընտանիքի։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Տավուշի մարզպետարանին՝ հավկիթների տրամադրման, ԵՊՀ ԻՄ-ին՝ սննդի փաթեթներ պատրաստելու և մեր կամավորների աշխատանքին միանալու համար։