Լրագրող Ռազմիկ Մարտիրոսյնանն իր էջում գրում է.
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ էնքան կեղծ ինֆորմացիա է տարիներ շարունակ տարածվել, որ էլ ասելու չի։ Երկար տարիներ որոշ մարդիկ և կառույցներ լավ աշխատել են նրա շուրջ լեգենդներ հյուսելու ուղղությամբ, իսկ Վեհափառը շարունակել է իր ծառայությունն ու կատարել հսկա աշխատանք, որի մասին երբեք չի թմբկահարել։ Ավելին, եթե նա իր կատարած աշխատանքների թեկուզ 1 տոկոսի վերաբերյալ տարբեր հարթակներով բարձրաձայներ, ապա այդ խոսակցությունները հօդս կցնդեին, բայց նա չի արել դա, որովհետև նման գործելակերպը իրենը չէ։ Փոխարենը, ունենք հասարակություն, որի մեջ տարիներ շարունակ սերմանվում է բացասական վերաբերմունք դեպի Հայոց եկեղեցին ու եկեղեցու հոգևոր սպասավորները։
Եկեղեցու հետ կապ ունեցող մարդիկ գիտեն՝ որն է իրականություն, որը հերյուրանք, բայց հաշվի առնելով մեր ժողովրդի ստվար զանգվածի գիտակցության մակարդակը, որոնք ամեն ինչի շատ արագ հավատում են և միանգամից պիտակավորում մարդկանց, նրանց վրա ազդելն էլ բավականին հեշտ է։ Չքաղաքականացնելու համար շատ չխորանամ։
Եվ երբ ամեն անգամ ասում են՝ վայ, Հռոմի պապը էս է, էն է, ես հիշում եմ Վեհափառի լուսավոր դեմքը, համեստ ժպիտն ու կատարած հսկայական աշխատանքը և զարմանում, թե ոնց լիքը մարդ իրականությունը չի տեսնում։ Այո, գուցե հոգևորականների մեջ կան մարդիկ, որոնք մեղմ ասած՝ այդ կոչմանն արժանի չեն, բայց նրանք, սովորաբար, կարգալույծ են արվում ու սկսում իրենց չարությունն ուղղել դեպի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ցանկացած կարգալույծ հոգևորական չարացած է ու կարող է լիքը ստեր հորինել, փորձել ինքն իրեն արդարացնել՝ ապաշխարելու փոխարեն։
Էս օրերին էլ, Եկեղեցու հոգևոր սպասավորները հսկայական աշխատանք են կատարում, որի մասին քչերը գիտեն, որովհետև դարձյալ այդ մասին ոչ ոք չի աղաղակում, մարդիկ լուռ իրենց գործն են անում։
Իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարած աշխատանքները՝ ստորև»: