
Նյու Յորքի Բրուքլինի բժշկական կենտրոնում բժիշկներն ու անձնակազմը բժշկական խալաթների փոխարեն ստիպված կլինեն կրել անձրևանոցներ և աղբի պարկեր: Այս մասին CNN-ին է հաղորդել SUNY Downstate բժշկական կենտրոնի նախագահ Ուեյն Ռայլին:
Երկուշաբթի՝ մարտի 31-ին, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարեց, որ դեղամիջոցների քանակությունը քաղաքին կբավականացնի մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ այս պահին Նյու Յորքը Միացյալ Նահանգներում համաճարակի էպիկենտրոնն է: Նահանգում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է երեք հազարը, վարակվել է ավելի քան 100 հազար մարդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը