
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, «Ռուսական երգ» թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի դինամիկան դրական է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցիչ, թատրոնի գործադիր տնօրեն Անտոն Սոբյանինին:
«Դինամիկան դրական է, տա Աստված, ամեն ինչ լավ լինի»,- ասել է նա:
Բաբկինան թոքաբորբով հոսպիտալացվել էր ապրիլի 1-ին։ Նրան մտցրել են դեղորայքային կոմայի մեջ եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության ապարատին ։ Ապրիլի 9-ին դերասանուհուն տեղափոխել են մեկուսացված վերակենդանացման բաժին։