Ինգա Նալբանդյանը (օրիորդական անունը` Հենրիետտե Լուսինդե Քոլին), ծնվել է 1879 թ. Դանիայի Սոլերոդ քաղաքում` ազնվական ընտանիքում: Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո՝ մեկնել է Շվեյցարիա, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն` Պաուլ Նալբանդյանին: Երիտթուրքերի հեղաշրջումից հետո՝ 1909-ին ամուսնու հետ հաստատվել է Կոստանդնուպոլիսում, ուր Պաուլը ստանձնել է հայկական վարժարաններից մեկի տնօրինությունը, ինքն էլ աշխատանքի է անցել Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Ամուսնու մահից հետո՝ վերադարձել է հայրենիք, որտեղ համագործակցել է Ազգերի Լիգայում Դանիայի պատվիրակի հետ` ի պաշտպանություն հայ փախստականների իրավունքների: 1918-1920թթ եղել է ՀՀ դեսպանը Դանիայի Թագավորությունում (աշխարհում առաջին կին դեսպանը): 1929-ին Կոպենհագենում կնքել է մահկանացուն:
Ինգա Նալբանդյանը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: 1916 թ. նրան մեծ դժվարությամբ հաջողվել է հեռանալ Պոլսից ու հասնել Դանիա, որտեղ էլ թղթին է հանձնել իր տեսածն ու լսածը:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: