Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ավելի վաղ նման խնդարնքով Սեուլին դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թեստերը կուղարկվեն ապրիլի 14-ին:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 մլն 850 հազարից, մահացածների ցուցանիշը 114 հազարից ավելի է: Ապաքինվել է 429 հազար 196 մարդ: Թեժ կետերը համարվում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան: