Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների տեղափոխման համար չարտերային չվերթ կկազմակերպվի «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Չարտերային չվերթը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 15։00-ին «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Կատար)։ Դեսպանությունը հայտնում է, որ այն լինելու է ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիների տեղափոխող միակ չվերթը։
«Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50-ին: Մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ տոմսի արժեքի և չվերթի հետ կապված այլ տվյալների համար տես մեր կայքում զետեղված հայտարարությունը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։