
Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Պարույր Սևակին:
Նախագիծը երկրպագուներին է ներկայացրել «Մա՛րդ եղեք, մարդի՜կ…» գործը: Որպես մենակատար նախագծում հանդես է եկել Գոռ Սուջյանը:
Բանաստեղծությունը Պարույր Սևակինն է, երգի երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը, պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է: