
ՈւԵՖԱ-ն շարունակում է նոր ծրագրեր մշակել՝ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկություններն ավարտին հասցնելու համար:
Ինչպես տեղեկացնում է Mirror պարբերականը, ՈւԵՖԱ-ն ծրագրում է եվրագավաթային մրցաշարերը անցկացնել օգոստոսին՝ 3 շաբաթվա ընթացքում: Նշվում է, սակայն, որ այդ դեպքում ներքին առաջնությունները պետք է սկսվեն ոչ ավելի ուշ, քան հունիսի միջնամասը: Այս պահին ՈւԵՖԱ-ն իր աշխատանքը կենտրոնացրել է հենց եվրոպական առաջնությունների հետ աշխատանքին, որպեսզի ներքին առաջնությունները վերսկսեն հնարավորինս արագ:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի առաջնությունից, դադարել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: