Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Փետրվարի 6-ին Չինաստանում մահացավ ակնաբույժ Լի Վենլյանը, որն առաջինն էր բարձրաձայնել կորոնավիրուսի մասին. բժիշկն ընդամենը 34 տարեկան էր։ Արդյունքում Լին կյանքից հեռացավ հենց կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի պատճառով։

Լի Վենլյան

Լին տեղափոխվել է Ուհան 2004 թվականին՝ ուսման նպատակով, այնուհետև՝ մեկ այլ քաղաքում պրակտիկա անցնելուց հետո կրկին վերադարձել է Ուհան և անցել աշխատանքի ակնաբուժության կենտրոնական հիվանդանոցում։ Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Լին իր հիվանդներից մեկի մոտ նկատել է վտանգավոր հիվանդության նախանշաններ։ Ակնաբույժն անմիջապես իր գործընկերներին գրել է այն մասին, որ կարծում է, թե Ուհանում սկսվում է մի հիվանդություն, որն իր ախտանշաններով նման է 2002 թվականին Չինաստանում գրանցված սուր շնչառական ծանր հիվանդությանը:

Ընդամենը օրեր անց ակնաբույժին և նրա 7 գործընկերներին կանչել են Չինաստանի գաղտնի ոստիկանության գրասենյակ և տեղեկացրել, որ նրանք կարող են դատապարտվել «սուտ տեղեկություններ տարածելու միջոցով բնակչության մեջ խուճապ առաջացնելու» հոդվածով: Ոստիկանության գրասենյակը բժիշկներից ցուցմունք է պահանջել և ստիպել ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի վերջիններս պարտադրվել են այլևս չտարածել որևէ տեղեկություն հնարավոր վարակի մասին: Այդուհանդերձ, նա անտեսել է ոստիկանության սպառնալիքներն ու բրիտանական BBC-ին տեղեկություններ է հաղորդել Ուհանում ստեղծված իրավիճակի մասին:

Արդեն հունվարի 6-ին բժիշկն ինքն է վարակվել կորոնավիրուսով։

Հունվարի 10-ին բարձրացել է Լիի ջերմություն և հազ է սկսել, վիճակը շուտով ծանրացել է։ Հունվարի 12-ին նրան ընդունել են Ուհանի Հոուհու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղից նրան կարանտինի են տեղափոխել։ Նոր կորոնավիրուսը ախտորոշող թեստերի պակասի պատճառով վարակը հաստատվել է միայն փետրվարի 1-ին։ Նրա գործընկերներից շատերը նույնպես վարակվել են կորոնավիրուսով։

Մինչ իր հոսպիտալացումը, Լին հաղորդագրություն է տեղադրել համացանցում և խոստացել է ապաքինվելուց անմիջապես հետո վերադառնալ վիրուսի դեմ պայքարի առաջնագիծ։ Մեկ ամիս անց՝ փետրվարի 6-ին անկաբույժը մահացել է, վարակը փոխանցվել էր նաև բժշկի ընտանիքի անդամներին: Լին մեկ երեխա ուներ, նրա մահվան պահին կինը հղի էր երկրորդ երեխայով։

… Ավելի քան 17 միլիոն մարդ համացանցով հետևել է Լիի առողջական վիճակի փոփոխություններին։ Լիին դիակիզել են, նախքան նրա ընտանիքը կկարողանար  վերջին անգամ տեսնել նրան։

Այդ օրերին  Չինաստանի իշխանություններն արդեն իրազեկում էին հանրությանը նոր կորոնավիրուսի մասին և պայքարում էին վերջինիս դեմ։

Ավելի ուշ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը հայտնել է, որ Հուբեյի նահանգ է ուղարկելու տեսչական խումբ, որի նպատակն է հետաքննություն անցկացնել՝ կապված նրա հետ, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը:

vnews.am



Նման նյութեր