Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ կենտրոնացված են կորոնավիրուսով վարակվածների մի մասը։ Բժիշկները պատմել են իրենց առօրյայի ու զգացմունքների մասին։

Մեկ ամսից ավել է, ինչ հայ բժիշկներն ու բուժաշխատողները պայքարում են SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Ներգրավված է 1700 բժիշկ ու բուժաշխատող, ինչպես նաև մի քանի հարյուր օրդինատոր։

Բժիշկների մի մասը, հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, մեկուսացվել են իրենց ընտանիքներից, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել նրանց։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս իրենց երեխաներին չեն տեսել կամ միայն հեռվից են տեսել։ Նրանք խոստովանում են, որ շատ կարոտել են իրենց ընտանիքներին ու սովորական կյանքին։

Բուժաշխատողները կարոտել են ծնողներին, տնական տաք ճաշերը, բայց նրանց աչքերը լցվում են, երբ սկսում են երեխաների մասին խոսել։

Փոքրիկներն ամենածանրն են տանում ստեղծված իրավիճակը: Նրանք սպասում են մայրիկների ու հայրիկների վերադարձին, իսկ ծնողները չեն ուզում հուսախաբ անել երեխաներին ու ամեն բան անում են մայիսի վերջին տուն գնալու համար։ Քաղաքացիներին բժիշկները միայն մի բան են խնդրում` մնալ տանը, որ չտարածեն վիրուսը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 1039–ի։ Կորոնավիրուսի առաջացրած բարդություններից մահացել է 14 մարդ։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։ Փակ են բոլոր խանութները, բացի մթերայիններից։ Գործում են միայն դեղատներն ու ռազմավարական նշանակության օբյեկտները։

armeniasputnik.am