
Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակում։
Այս մասին հայտնել է Ստեփանակերտի 1/17 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մելքումյանը։
«Յուրաքանչյուր քվեարկողի տրամադրում ենք մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ։ Ընտրատեղամասը նախապես ախտահանվել է, և որևէ վտանգ չկա»,- ասել է Մելքումյանը։
Տեղամասի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ընտրատեղամասում վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվություն։ Այստեղ գրանցված է մոտ 1179 ընտրող, որոնցից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 130 քաղաքացի։
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ նտրական գործընթացը հանգիստ է, առանց խախտումների, և որևէ բողոք չի արձանագրվել։