
ատյանա Բուլանովայի մտերիմ ընկերը՝ Արտյոմ Անչուկովը, «Մոսկվա 24»-ի հետ զրույցում պատմել է հոսպիտալացումից հետո նրա ինքնազգացողության մասին։
Այժմ Բուլանովան զննություն է անցնում եւ Անչուկովի խոսքով՝ իրեն հիանալի է զգում։ «Նա դրական է տրամադրված, ինչպես միշտ։ Տանեչեկան շատ դրական եւ լուսավոր մարդ է, ուրախ, այդ պատճառով նույնիսկ կատակում է»,- ասել է նա՝ հավելելով, որ բժիշկների հետ չի խոսել նրա վիճակի մասին։
Նա նաեւ նշել է, որ հոսպիտալացումից առաջ մեկ շաբաթվա ընթացքում երգչուհին իրեն վատ է զգացել։ «Մտածել է՝ հՆարավոր է՝ նյարդն է սեղմվել եւ գնացել է ՄՌՏ անելու, իսկ այնտեղ պարզվել է, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, նույն պահին հոսպիտալացրել են»,- նշել է նա։
Տատյանա Բուլանովան հոսպիտալացվել է ապրիլի 11-ին։ Բուլանովայի համերգային տնօրենը պատմել է, որ նրա մոտ նախակաթվածային վիճակ է ախտորոշվել։