
Ռուս 50-ամյա երգիչ Ստաս Միխայլովը Instagram-ի իր էջում հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով։
«Երբեք չեմ մտածել, որ կբախվեմ դրան, բայց, ցավոք, դա ճշմարտություն է»,- գրել է Միխայլովը։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի թեստը հաստատել է, որ արտիստը հիվանդացել էր կորոնավիրուսով։
Ստասի խոսքով՝ ինքը մեծ քանակով հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ «հիմա մարդիկ ժամանակի են հիվանդանոցներ դիմել, եւ իսկապես, պնեւմոնիաները պարզվել են՝ կորոնավիրուս էին», ինչպես եղել է իր դեպքում։
Երգիչը նշել է, որ բժիշկներին ժամանակին դիմելն ահնրաժեշտ է հիվանդության դեմ արդյունավետ պայքարի համար։