Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռևազյանն այս մասին ասաց տեսակապով ասուլիսում:
Նա նախ հիշեցրեց, որ այժմ Դանիայում է՝ Կոպենհագենում, որտեղ իր ընտանիքը, իր ծնողներն են: «Դեկրետային արձակուրդում եմ, բայց շարունակում եմ աշխատել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, թռիչքային անվտանգության խնդիրներով պայմանավորված: Դա իմ որոշումն է եղել, որ շարունակեմ աշխատել մինչև վերջ: Լավ եմ զգում ինձ, խնդիր չկա: Ես կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Երեխան մի քանի ամսական լինի, ես կցանկանամ վերադառնալ, բայց դա կախված է նաև թռիչքներից, որովհետև հիմա թռիչքներ չկան»,-ասաց Ռևազյանը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա է մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար:
Աննա Գրիգորյան