Վատիկանը երկարաձգել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
Advertisement 1000 x 90

Վատիկանը երկարաձգել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Սուրբ աթոռը որոշում է կայացրել հիմնական միջոցառումների ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 3-ը ՝ կապված կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սուրբ աթոռը երկարաձգում է կանխարգելման միջոցառումների ժամկետը մինչև մայիսի 3-ը, որպեսզի կարողանա հակազդել COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակին»,-նշված է հայտարարության մեջ:

Մարտի 10-ին Վատիկանի իշխանությունները արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու որոշում էին ընդունել՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը կանխելուն: Հռոմի պապի մասնակցությամբ բոլոր ծեսերը անցկացվում են առանց մեծ թվով ուխտավորների: Իրականացվում է այդ արարողությունների օնլայն հեռարձակում:

Վատիկանի իշխանությունները զբոսաշրջիկների համար փակել են էքսկուրսիաները:



Նման նյութեր