Medscape բժիշկների համար ինտերնետ ռեսուրսը հավաքել եւ հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի զոհ դարձած բուժաշխատողների ցուցակը:
Ցուցակում արդեն կան հարյուրավոր անուններ, եւ այն ամեն օր թարմացվում է:
Եթե գիտեք բժշկի, բուժքրոջ կամ սանիտարի մասին, որը մահացել է կորոնավիրուսից, կարող եք ավելացնել նրա անունը ցուցակում՝ լրացնելով այս ձեւը: Առաջարկում է լրացնել անունը, տարիքը, բուժաշխատողի մասնագիտությունն ու նրա բնակության վայրը (երկիրը):