НТВ -ով պատմել են՝ ինչ հարաբերություններ են կապել Լյուբով Ուսպենսկայային և օրենքով գող Սվո Ռաֆին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

НТВ -ով պատմել են՝ ինչ հարաբերություններ են կապել Լյուբով Ուսպենսկայային և օրենքով գող Սվո Ռաֆին

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան երբեք չի թաքցրել, որ իր ընկերների մեջ հեղինակավոր մարդիկ կան։ Դեռեւս 90-ականներին, երբ նա ապրում էր Երեւանում եւ աշխատում էր ռեստորաններից մեկում, երգչուհին ծանոթացել է հանցավոր աշխարհի թագավոր՝ Ռաֆայել Բաղդասարյանի հետ, ով ավելի շատ հայտնի է որպես Սվո Ռաֆ։

Գրող Անդրեյ Ռոստովսկու խոսքերով, Լյուբա Ուսպենսկայան եւ Սվո Ռաֆը միանգամից դուր են եկել միմյանց:

«Երգչուհին նրան նվիրել է «Ջիգյար» երգը։ Մտերիմ մարդիկ դա գիտեին», – հայտարարել է Ռոստովսկին։

Կոմպոզիտոր Գարի Գոլդը հայտարարել է, որ դա սուրբ երգ է «հայ ժողովրդի» համար։

«Դու իմ մարմնի մի մասն ես, դու իմ մարմինն ես», — կինը երգում է տղամարդուն: Կինը երգում է. քո ողջ ցավը կվերցնեմ, ամբողջ կյանքս քեզ կտամ: Սա սուրբ երգ է հայ ժողովրդի համար»։

«Բաղդասարյանը պարբերաբար, ըստ երեւույթին, գնում էր մի հաստատության, որտեղ նա ելույթ էր ունենում։ Նույնիսկ ասում էին, որ իրենք ինչ-որ հարաբերություններ են ունեցել։ Երբ այդ ջենթլմենը մեկնեց ուրիշ աշխարհ, Լյուբան, արդեն Ամերիկայում, կատարեց այն հուղարկավորության օրը։ Անհավանական ծափահարություններ ստացավ։ Նա արտասվում էր բեմի վրա։ Դա, իհարկե, ասում է, որ նրանք օտար մարդիկ չեն եղել», – հայտարարել է լրագրող Իլյա Լեգոստաեւը։

style.news.am