Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1111-ի. ապաքինվել է ևս 32 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1111-ի. ապաքինվել է ևս 32 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1111 է, արձանագրվել է մահվան 17 (ավելացել է ևս մեկը) դեպք: Թեստերից 9095-ը բացասական արդյունք են տվել:

Հայաստանում ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 32-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 297։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան



Նման նյութեր