ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իր աշխատանքը չի կատարել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ պետք են հարցերի պատասխաններ, մեզ անհրաժեշտ է թափանցիկություն…, մեզ պետք է, որ ԱՀԿ-ն իրականացնի իր աշխատանքը, գործառույթը, որպեսզի աշխարհը ժամանակին ունենա ճշգրիտ, արդյունավետ, վստահելի տեղեկատվություն այն մասին, թե գլոբալ առումով ինչ է կատարվում առողջապահության ոլորտում»,-ասել է Պոմպեոն:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 614 հազար է, մահացածներինը՝ 26 հազարից ավելի: