Մատյուիդին ու Ռուգանին ապաքինվել են կորոնավիրուսից
Advertisement 1000 x 90

Մատյուիդին ու Ռուգանին ապաքինվել են կորոնավիրուսից

«Յուվենտուսի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Բլեզ Մատյուիդին ու Դանիելե Ռուգանին, որոնց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, բուժվել են։

Կարգի համաձայն՝ ֆուտբոլիստները կորոնավիրուսի 2 թեստ են հանձնել ու 2-ն էլ բացասական արդյունք են ցույց տվել, որը նշանակում է, որ նրանք ամբողջությամբ ապաքինվել են հիվանդությունից։ Խաղացողները այսուհետ պարտավոր չեն հետևել խիստ կարանտինի։

Թուրինյան ակումբի ֆուտբոլիստներից առաջինը վարակվել էր Ռուգանին։ Մարտի 17-ին հայտնի էր դարձել նաև Մատյուիդի դրական թեստի մասին։

Կորոնավիրուս է ախտորոշվել նաև Պաուլո Դիբալայի մոտ։

vnews.am