Կառավարությանը փող է պետք, կմտնեն ընտանիքներ. hayeli.am
Advertisement 1000 x 90

Կառավարությանը փող է պետք, կմտնեն ընտանիքներ. hayeli.am

Հայաստանում համավարակի տարածմամբ պայմանավորված տնտեսական աննախանձելի իրավիճակ է ստեղծվել, տնտեսությունը գրեթե փլուզման եզրին է ու կառավարությունը փողի աղբյուրներ է փնտրում: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ֆինանսական բլոկի պատասխանատուներին ուղղորդել է նախկինների կողմը՝ ասելով գնացեք, ինչ գնով ուզում է լինի, գումար բերեք:

Այդ թվում, նախեւառաջ, կառավարության թիրախում է հայտնվել Գագիկ Խաչատրյանը, եւ Յուքոմում վերջին գործընթացներն էլ պատահական չեն. ինչպես հայտնի է Խաչատրյանն այս ընկերությունում բաժնետեր է:

Սակայն բանակցություններից հետո Խաչատրյանի ֆինանսիստները բացատրել են, որ իրենք չեն կարող գումար տալ, ընկերության 75 տոկոսը բանկերում գրավադրված է, որի դիմաց վարկ են վերցրել:

Նիկոլ Փաշնյանին փոխվարչապետերից մեկը զեկուցել է այդ մասին, ասել, որ դա վտանգավոր գործընթաց է, ինչի հետեւանքը կարող է լինել շղթայական փլուզումը, սակայն Փաշինյանին նույնիսկ այդ հիմնավորումները չեն համոզել, նա կարգադրել է մտնել ընտանիքներ, ձերբակալել կանանց, հարազատներին, ամեն ինչ անել, փող բերել:

hayeli.am