Նոր տիպի կորոնավիրուսը չղջիկից մարդուն է փոխանցվել լաբորատոր պայմաններում։ Այս տեղեկությունը հայտնում է Fox News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Աղբյուրների տեղեկության համաձայն՝ կորոնավիրուսով առաջին պացիենտն Ուհանում գործող ինստիտուտում։ Նույն աղբյուրները ենթադրում են, որ կորոնավիրուսը հայտնվել է հետազոտությունների ընթացքում, որոնք ուղղված էին ոչ թե կենսաբանական զենքի ստեղծմանը, այլ պետք է ապացուցեին Չինաստանի գերակայությունը ԱՄՆ-ի հանդեպ վարակների բացահայտման ու դրանց դեմ պայքարի հարցում։
Fox News-ի աղբյուրներից մեկը մեղադրել է Չինաստանին՝ տեղեկությունը թաքցնելու համար։
Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։