Հնդկական ընկերությունները կսկսեն արագ թեստերի արտադրություն
Advertisement 1000 x 90

Հնդկական ընկերությունները կսկսեն արագ թեստերի արտադրություն

Երեք հնդկական ընկերություններ կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստերի արտադրության լիցենզիա են ստացել:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը ստուգել է ներկայացված նմուշների օրինակները և արտադրության լիցենզիաներ տվել այդ ընկերություններին: Նման թեստերը մեծ պահանջարկ ունեն, քանի որ ի տարբերություն ներկայում գործող թեստերի, պատասխանները հայտնի են լինում ոչ թե 30, այլ 5 րոպեում:

Լիցենզիա ստացած ընկերություններից «HLL Lifecare Limited»-ը նշում է, որ արդեն սկսել են թեստերի արտադրությունը: Իրենք կարող են շաբաթական 100 հազարից ավելի թեստ արտադրել: Նշվել է, որ թեստերի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի ապրիլի 20-ին:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 456 է: Մահացել է 422 մարդ:



Նման նյութեր