ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 հազար 569 մարդ:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մահացության ընդհանուր ցուցանիշը 28 հազարից ավելին է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ տվյալները վկայում են այն մասին, որ երկիրը հաղթահարում է վարակի պիկը: Նա խոստացել է ներկայացնել «նոր հիմնական սկզբունքներ» ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:
«Պայքարը շարունակվում է, սակայն տվյալները խոսում են այն մասին, որ երկիրը անցել է նոր վարակի պիկը»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ պետք է շարունակել զգոնությունը՝ ակնհայտ համարելով, որ իրենց ռազմավարությունն աշխատում է: