«Միայն տիրող խտրականությունն ու անարդարությունը հերիք են, որ միջին և ցածր օղակների պետական ծառայողները ընդհանրապես դադարեն աշխատել»
Advertisement 1000 x 90

«Միայն տիրող խտրականությունն ու անարդարությունը հերիք են, որ միջին և ցածր օղակների պետական ծառայողները ընդհանրապես դադարեն աշխատել»

Գաղութային կառավարման մի ստանդարտ կար: Եվրոպացիները Աֆրիկայում լայնորեն կիրառում էին: Հիմա էլ որոշ տեղեր այս մոտեցումը կա, Հայաստանում էլ` որոշակի մոդեռն տարրերով:
Դա հետևյալն է:

Գաղութարարները տվյալ երկրի իրենց տնտեսական շահերի կառավարիչ տեղացիներ էին նշանակում: Այդ մի քանի հոգուն շատ լավ վարձատրում ու արտոնություններ էին տալիս: Այս փոքր խումբն էլ երաշխավորում էր, որ տարբեր եղանակի ճնշումներ և խաբկանքներ բանեցնելով ու նաև կոպեկներ վճարելով կաշխատացնի տեղացի ժողովրդին:

Մի քանի տարի առաջ, Հայաստանի մեծ մարզասրահներից մեկի մի քանի աշխատող պատմեցին ինձ, որ դրսից կառավարիչ են բերել, որը շատ լավ վարձատրվում է, իսկ իրենց կոպեկներ են վճարում, հետն էլ լավ բանացնում են: Եթե ուշադիր զննենք այսպիսի ձեռնարկություններ կան երկրում:

Հիմա, որ դիտարկում ենք, Նիկոլն իր թիմով և իրենց խեղված արդարության ընկալմամբ մեր պետական համակարգը տեղավորել են գաղութային կառավարման տրամաբանության ներքո:

Նախարարներին ու տեղակալներին չարդարացված բարձր վճարներ են անում (նաև որոշ մերձավորների), իսկ սովորական ծառայողներին համեմատության մեջ կոպեկներ վճարում: Ու այս տրամաբանության ներքո էլ ուզում են, որ արդյունավետ համակարգ ունենանք: Միայն տիրող խտրականությունն ու անարդարությունը հերիք են, որ միջին և ցածր օղակների պետական ծառայողները ընդհանրապես դադարեն աշխատել:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր