Վազգեն Սաղաթելյանն իր էջում գրում է.
«Թորոսյանի հերթական սուտը։
Երեկ առողջապահության մեր հանճարեղ նախարարը հպարտորեն «կրկնել է» իր հայտնի գնահատականը կորոնավիրուսին։
«Ես կրկնում եմ, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ» ասել է նա։
«Կրկնել» բառը նշանակում է նույն բանը նորից ասել։ Հնարավոր չէ կրկնել մի բան, որը մինչ այդ չես ասել։ Թորոսյանը փետրվարի 27-ին չի ասել, թե «կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ» և ուստի չի կարող դա կրկնել։ Շատ կարևոր են այն բառերը, որոնք նա օգտագործել է, քանի որ հենց այդ բառերը փոխելով է նա հիմա փորձում իրավիճակն այլ կերպ ներկայացնել։ Տեսեք, նա բառացիորեն ասել էր հետևյալը.
«Կորոնավիրուսը որպես այդպիսին շա՜տ վտանգավոր վիրուս չի համարվում»։
Թվում է թե տարբերությունը մեծ չէ երեկվա ասածից, սակայն էս մանկամիտը հենց այս բառերի փոփոխությամբ է փորձում կոծկել համավարակի առաջին օրերի իր խայտառակ անլուրջ վարքագիծը։ Բանը նրանում է, որ ասելով «հատուկ վտանգավոր վարակ» ընդունված է հասկանալ վարակների պայմանական խումբ, որը կազմվել է ԱՀԿ-ի կողմից և հենց այդպես էլ կոչվում է՝ «Հատուկ վտանգավոր վարակներ»։ Ահա այստեղ է ուզում պլստալ սուտասանը, ներկայացնել, թե իբր ինքը էդ ցուցակի մասին էր, որում այս պահին կորոնավիրուսը իսկապես չկա։ Միևնույն ժամանակ չկա խումբ, որը կոչվի «շա՜տ վտանգավոր վարակներ» ուստի դա ոչ թե հղում էր հստակ ցուցակին, այլ հստակ գնահատողական դատողություն։
Հ.Գ. Չմոռանանք, որ Թորոսյանի անլուրջ վերաբերմունքը վիրուսին միայն այս դրվագով չի սահմանափակվում, հիշեք, թե ինչպես էր ասում, ու թեստ չի հանձնելու ու հեսա բոլորին վարակելու է։ Նիկոլի մասին էլ չեմ ասում։ Էն մնացած եղած-չեղածների հետ մեկտեղ պիտակավորում ու ծաղրում էին մարդկանց, որոնք բարձրաձայնում էին վտանգի մասին։ Ինչ ասեմ, մենք մի կերպ դուրս կգանք էս իրավիճակից, բայց դուք՝ դժվար
Ու էդ արդար ա»։