ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր ինձ մի սադրիչ հարցով զանգեց Թագուհի անունով մի լրագրող 1in.am կայքից:
-Լսել ենք, որ դուք երեկ հանդիպել եք Սեդրակ Քոչարյանի հետ……
ՊԱՇՏՈՆՊԵՍ ՀԱՅՏՐԱՐՈՒՄ եմ`
Իմ պայքարը հայկական ավիացիայի վերականգնմանն է ուղղված, ոչ թե Նիկոլին ու իր կառավարությանը, այդ ավիացիան քանդողների հետ:
Ինչքան էլ ես անհամաձայնություններ ունենամ Նիկոլի կառավարության` ավիացիայի հարցում վարվող ապաշնորհ քաղաքականության հետ,
Ես ԵՐԲԵՔ ոչ մի ընդհանուր բան չեմ ունենա`
-Ո՛չ ԼՏՊ-ական որևէ կառույցի հետ, ով դրեց հայկական ավիացիայի քանդման ու մասնավոեցման հիմքը:
– Ո՛չ ՌՔ-ական, ում կառավարման օրոք շարունակվեց մեծն գուրուի` ավիացիան քանդելու ու սեփակաբաշնորհելու աշխատանքները:
– Եվ ոչ էլ ՍՍ-ին հարող որևէ խմբի, ով լռելայն համաձայնությամբ էդ ամենը զիջեց ու անվճար փոխանցեց մեծ ախպորը»:
Ավելի ուշ Ճաղարյանը նոր գրառում կատարեց.
«Էս էլ վերջին նորությունը`
Բանից պարզվում ա, որ հիմա էլ Վանեցյանի կուսակցությանն եմ անդամագրվում:
Ստահակները որոշել են հիմա էլ ինձ էսպիսի սադրանքներով հավասարակշռությունից հանել:
2 օր առաջ Նվերի մոտ չստացվեց:
Կուսակցականությանս մասին ասեմ` եթե միանամ որևէ կուսակցության, ապա դա կլին Սոցիալ Դեմոկրատական Քաղաքացու Որոշում (ՔՈ) կուսակցությունը»: