
Ապրիլի 14-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով իր եւ հարեւանի բնակարանների պատուհանները վնասվել են:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 15-ին, ժամը 19.50-ին, Ավանի բաժանմունք է ներկայացել 35-ամյա մի տղամարդ եւ տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլի 13-ի ժամը 23.10-ին որսորդական հրացանից ինքն է կրակոցներ արձակել եւ վնասել բնակարանների պատուհանները: Նա նաեւ ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: