Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կորոնավիրուսի պանդեմիան պետք է լավ դաս լինի թմրամոլների և ծխողների համար:
«Թմրամոլների և ծխողների համար սա լավ դաս է: Մենք դա տեսնում ենք ծանր թոքաբորբ ունեցողների օրինակով: Սա լավ դաս է մտածելու ձեր կյանքի կազմակերպման մասին, երբ համաճարակն ավարտվի», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «BelTA»-ն: