Սա գրում եմ, որպես պետական կառավարման փորձագետ
Պետական ծառայողի աշխատավարձը պետք է բարձրանա կրկնակի, նույնիսկ եռակի և ավել, սակայն ոչ ներկա կարողություններով պետական ծառայողներինը: Ներկա կարողություններով պետական ծառայողները մի բան էլ շատ են ստանում իրենց արածի, իսկ ավելի հաճախ` չարածի համար:
Աշխատավարձերի բարձրացումը պետք է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում և համապատասխան գործառույթային և կադրային փոփոխություններին զուգահեռ: Եթե այս փոփոխությունները տեղի չունենան, իսկ աշխատավարձերը բարձրանան, մենք ընդամենը պետական համակարգում անարդյունավետություն կավելացնենք, ավելի կխաթարենք արժեք փողի դիմաց սկզբունքը և հարկ վճարողների ավելի շատ ռեսուրս կվատնենք:
Ինչ վերաբերվում է պարգևավճարներին, դրանք ընդհանրապես պետք է վերանան: Շատ մանրամասն չգրեմ ինչու, միայն ասեմ, որ սա ավելի է մեծացնում համակարգային անարդյունավետությունը, գումարած համակարգի տարբեր օղակներում խորացնում է խտրականությունն ու անարդարության դրսևորումները:
հ.գ.
Ինչ վերաբերվում է այս թեմայով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի շրջանակում հնչեցված այն մտքին, որ ժողովուրդը, եթե դժգոհ է, կարող է հեղափոխություն անել և նախորդներին հետ բերել, ուզում եմ ասել հետևյալը:
Ամոթ է, շատ ամոթ, եթե ձեր գլխում ժողովրդի ու պետության բարօրությունը անցյալի վատի ու ներկայի ոչ-լավի ընտրության մեջ է, այլ ոչ ապագայի ավելի լավի: Սրանով ընդամենը ազդարարում եք, որ ժողովրդի համար ավելի լավը ունենալու ճանաարհին, դուք խոչընդոտ եք դառնում և առաջին հերթին ձեր մտահորիզոնի նեղության, իսկ տվյալ դեպքում նույնիսկ կարելի է ասել, դրա բացակայության պատճատով:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: