Չմշկորդների միջազգային միությունը (ISU) կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Այն պետք է անցկացվեր մարտի 16-22-ը կանադական Մոնրեալում, սակայն հետաձգվել էր։
Քննարկվում էին այս տարվա հոկտեմբերից դեկտեմբեր անցկացնելու տարբերակներ։ Սակայն ISU-ի խորհուրդը ապրիլի 16-ի նիստում որոշել է այս տարի չանցկացնել աշխարհի առաջնություն։
Չեղարկվել են նաեւ շորթ-տրեկի (Սեուլ, մարտի 13–15), զուգահեռ չմշկավազքի (Լեյք Փլեսիդ, ապրիլի 3–5) աշխարհի առաջնությունները։