Շվեդիայի արքայադուստրը կորոնավիրուսի պատճառով սկսել է աշխատել հիվանդանոցում. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Շվեդիայի արքայադուստրը կորոնավիրուսի պատճառով սկսել է աշխատել հիվանդանոցում. pastinfo.am

Շվեդիայի արքայադուստր Սոֆիան աշխատանքի է անցել Ստոկհոլմի Սոֆիահեմմեթ հիվանդանոցում։ Այսպիսով, նա ցանկանում է օգնել SARS-CoV-2 կորոնավիրուսի հարուցած համաճարակի դեմ պայքարում, գրում է Daily Mail-ը:

Մինչ այդ արքայադուստրը արագացված եռօրյա դասընթացներ է անցել Սոֆիահեմմեթ հիվանդանոցին կից քոլեջում, որտեղ պատրաստում են օժանդակ բուժանձնակազմ: Ամեն շաբաթ դրանք ավարտում է 80 մարդ։ Լրացուցիչ աշխատողներն անհրաժեշտ էին բժիշկների եւ բուժքույրերի բեռը թեթևացնելու համար, որն ավելացել էր համաճարակի պատճառով:

Պալատական մամուլի ծառայությունը տարածել է 35-ամյա արքայադստեր լուսանկարները, որոնք արվել են հիվանդանոցում: Դրանցում Սոֆիան՝ վիրաբուժական համազգեստը հագին կեցվածք է ընդունել՝ Սոֆիահեմմետի աշխատակիցների շրջապատում:

Արքայադուստր Սոֆիան  իշխող թագավոր Կարլ XVI Գուստավի միակ որդու՝ արքայազն Կարլ Ֆիլիպի, կինն է, որը շվեդական գահի ժառանգման հերթում զբաղեցնում է չորրորդ տեղը: Ամուսնությունից առաջ աղջիկը ճանաչում է ստացել որպես ռեալիթի-շոուի մասնակից և մոդել։

pastinfo.am



Նման նյութեր