Bloomberg-ը կանխատեսել է սուրճի դեֆիցիտ կորոնավիրուսի պատճառով
Advertisement 1000 x 90

Bloomberg-ը կանխատեսել է սուրճի դեֆիցիտ կորոնավիրուսի պատճառով

Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածումը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի: Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը:

Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտային դժվարությունների և աշխատողների վարակվելու վախի պատճառով  անհրաժեշտ պայմաններ, մարդկային ներուժ չկա սուրճի հատիկները հավաքելու համար: Հատկապես դա վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային, Պերուին:

Բերքը հավաքելու գործընացը պետք է սկսվի հաջորդ ամսից, սակայն բազմաթիվ աշխատողներ հեռանում են պլանտացիաներից ցածր աշխատավարձի ու վարակվելու հավանականության պատճառով:  Ավելի վաղ կանխատեսվում էր, որ արտադրանքի ծավալը չի կարող բավարարել պահանջարկը և անհրաժեշտություն կլինի օգտագործել նախորդ տարիների պաշարները: Շուկան արդեն սպասում է սուրճի գնի բարձրացման:



Նման նյութեր