Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում։ Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային Ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»,- գրել է Գալստյանը: