Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 385-ի
Advertisement 1000 x 90

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 385-ի

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 385-ի: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում կատարելով կառավարության կողմից տեղծված StopCov.ge կայքին: Մեկ օրում երկրում հաստատվել է վարակի 15 նոր դեպք: Վրաստանում վարակի բռնկումից  ի վեր ապաքինվել է 84 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Ներկայում երկրի բուժհաստատություններում բուժումը շարունակում է կորոնավիրուսով վարակված 299 պացիենտ:

Վարակվածներից 3-ը մահացել են, նրանք 86, 81 և 76 տարեկան են եղել:

Կարանտինի մեջ շարունակում է մնալ 4 հազար 971 մարդ:



Նման նյութեր