Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձին առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծնունդը ապրիլի 21-ին է: Եղիսաբեթ Երկրորդը նշել է՝ չի կարծում, թե դա տեղին կլինի ճգնաժամի պայմաններում, որը Բրիտանիայում ավելի քան 14 հազար կյանք է խլել:
Հրետանային համազարկի արարողությունը սովորաբար արվում է թագավորական ընտանիքի կողմից` հատուկ առիթներ նշելու համար, ինչպիսիք են տարեդարձերը, ծննդյան տոները: