Կյանքի դասեր Մահաթմա Գանդիից
Advertisement 1000 x 90

Կյանքի դասեր Մահաթմա Գանդիից

Մահաթմա Գանդին 1947-ին անկախացրեց իր երկիրը բրիտանական կառավարությունից: Նրան հաջողվեց դա իրականացանել բացարձակապես խաղաղ ճանապարհով, ինչից հետո նրա անունը հավերժացավ Հնդկաստանի պատմության էջերում։ Ըստ Գանդիի՝ պայքարը ոչ թե չար ու բարի մարդկանց միջև է, այլ ամեն մարդու մեջ: Գանդին պայքարում էր իր երկրում տիրող կրոնական պառակտության ու բռնությունների դեմ. ճակատագրի հեգնանքով նա նույնպես զոհ գնաց բռնությանը։ Մենք հավաքագրել ենք հինգ բան, ինչ կարելի է սովորել Հնդկաստանի հոգևոր առաջնորդից, որին կոչում էին «մարդկության խիղճ»։

Փոխվեք

«Աշխարհը փոխելու համար, փոխեք ինքներդ ձեզ»

Գանդին հորդորում էր շրջապատը փոխելու ցանկությունը փոխարինել սեփական անձը փոխելու ցանկությամբ։ Նա ասում էր, որ եթե մարդուն հաջողվի փոխել ինքն իրեն, միայն այդ պարագայում կփոխվի նաև նրան շրջապատող կյանքը։ Նախ և առաջ փոխեք ձեր մտքերը, ինչից հետո փոփխությունների կենթարկվեն նաև ձեր զգացմունքներն ու քայլերը։ Սա է աշխարհը փոխելու բանաձևը. ոչ միայն այն պատճառով, որ դուք կսկսեք նայել աշխարհին նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն ամենն, ինչ դուք չէիք անի նախկինում:

Կառավարեք

«Առանց իմ թույլտվության որևէ մեկը չի կարող ինձ վնասել»

Սովորեք կառավարել ու վերահսկել ինքներդ ձեզ: Այն ամենն, ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում տարբեր երևույթներին կախված է միայն ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե ինչ կմտածեք, ինչպես կարձագանքեք և ինչ կզգաք գրեթե բոլոր իրավիճակներում: Դուք կարող եք սովորել չտաքանալ, չբարկանալ ու հունից դուրս չգալ, դուք կարող եք սովորել վերահսկել ինքներդ ձեզ։

Դուք հասարակ մարդ եք

«Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, իսկ ամենախելացին՝ սխալվել»

Մեզնից յուրաքանչյուրը մարդ է, մեզնից յուրաքանչյուրն ունի սխալվելու իրավունք։ Կարևոր է, որ մեր մեջ լինի բավականին մարդկություն՝ ընդունելու սեփական սխալները, վերլուծելու ու ընկալելու դրանց պատճառները։ Չի կարելի մեծի ու փոքրի նշաններ դնել մարդկանց միջև, չի կարելի համարել մեկին մյուսից խելացի, մեկին մյուսից լավը։

Համառություն

«Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»:

Սա Գանդիի ամենահայտնի խոսքերից մեկն է, որը պնդում է՝ համառ եղեք, մի ընկճվեք, հետ մի կանգնեք։ Միայն համառության և արտաքին, խանգարող հանգամանքներն անտեսելու ու դեպի նպատակը հստակ քայլելու ճանապարհով կարելի է հասնել հաղթանակի։ Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժություններն ու խնդիրները կնվազեն, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

Լավատեսություն

«Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը»։

Ցանկացած մարդու մեջ ինչ-որ լավ բան, անպայման, կա. փնտրեք այն, գտեք և կենտրոնացեք հենց այդ լավի վրա, և օգնեք մարդուն, որպեսզի այդ լավն ավելի շատանա, իսկ վատը՝ նահանջի։ Գանդին ասում էր՝  «Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց»:

vnews.am