
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելիի՝ Զատկի տոնին համերգը մեկ օրից պակաս ժամանակահատվածում YouTube-ում գրանցել է ռեկորդային թվով դիտումներ:
Այս պահին «Երաժշտություն՝ հույսի համար» համերգը դիտել են գրեթե 32.5 միլիոն անգամ:
Բոչելիին նվագակցել է երգեհոնահար Էմանուելե Վիանելին:
Իր ելույթը 62-ամյա երգիչը նվիրել է Իտալիային, որը տուժել էր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը