
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մայթեզրերի կանաչապատ հատվածներում ու այգիներում առաջիկայում կտնկվեն նոր ծառեր ու թփեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
«Կանաչ է հագնում ևս մեկ համայնք։ Մայթեզրի կանաչապատ հատվածների ու այգիների նորատունկ ծառերն ու թփերը նկատելիորեն կփոխեն Շենգավիթ համայնքի տեսքը: Ազատ տարածքներում տունկն իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Շենգավիթ վարչական շրջանի ստորաբաժանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լիլիթ Դեմուրյան