Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, առյուծները քնում են ճանապարհներին
Advertisement 1000 x 90

Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, առյուծները քնում են ճանապարհներին

Կենդանիներն աստիճանաբար վարժվում են նոր կենսակերպին՝ զբաղեցնելով այն վայրերը, որտեղ մարդիկ չկան:

Covid-19-ի պատճառով ամբողջ աշխարհում նոր սահմանափակումներ են մտցվում, և մարդիկ փողոցներում աստիճանաբար նվազում են: Միևնույն ժամանակ կենդանիները սկսում են վարժվել կյանքի նոր պայմաններին:

Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգեր ազգային պարկի հսկիչ Ռիչարդ Սոուրին շրջայց է կատարել և նկատել է, որ առյուծները քնած են անմիջապես ճանապարհի վրա:

Պարկի ներկայացուցիչը նշել է, որ դա անսովոր երևույթ է: Նրա խոսքով՝ ճանապարհին ընդհանրապես տրանսպորտը երթևեկում է, և կենդանիներն այդ պատճառով դրան չեն մոտենում: Սակայն մարտի 25-ից պարկը փակված է, կարանտին է հայտարարված, և կենդանիները, լռությանը վարժվելով, դուրս են եկել ճանապարհ:

Կրյուգեր ազգային պարկի ներկայացուցիչ Իսահակ Ֆախալան նշել է, որ կենդանիները գնում են այնտեղ, որտեղից սովորաբար փախչում էին զբոսաշրջիկների պատճառով: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ պարկը հիմնականում վայրի տարածք է: Իսկ մարդկանց բացակայության պարագայում վայրի բնությունն առավել ակտիվ է:

Ֆախալան շեշտել է, որ նախօրեին պարկում անձրև է տեղացել, և խոտը թաց է եղել: Հնարավոր է, որ նաև այդ պատճառով են առյուծները պառկել չոր ասֆալտին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պանդեմիայի ժամանակ կենդանիները փոխում են իրենց կենսակերպը: Օրինակ՝ մարտի վերջերին Ուելսի Լանդիդնո քաղաքն օկուպացվել էր լեռնային այծերի կողմից:

shesht.am



Նման նյութեր