«Բամբիռ» և «Լավ էլի» սիրված ռոք խմբերը երկրպագուներին տոն կնվիրեն օնլայն ելույթով, որի ընթացքում կկատարեն իրենց լավագույն ստեղծագործությունները:
Համերգն ուղիղ կհեռարձակվի ապրիլի 20-ին, ժամը 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում:
ՀՀ կառավարությունն իրականացնում է «ոչ Պաշտոնական» համերգները՝ փորձելով հետաքրքիր դարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով մեկուսացված քաղաքացիների առօրյան: Նախաձեռնության շրջանակում ելույթներ են ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: