10 երկիր, որտեղ կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել
Advertisement 1000 x 90

10 երկիր, որտեղ կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2 408 160-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի` մահացել է 165 105 հիվանդ, առողջացել է 629 061-ը:

Վերջին մի քանի օրվա ընթացքում որոշ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սկսել է կայունանալ, մյուսներում, հակառակը, այն վատթարանում է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 երկրներ, որտեղ այս պահին ամենաշատը COVID-19-ով վարակման եւ դրա հետեւանքով մահվան ամենաշատ դեպքերն են գրանցվել

1. ԱՄՆ

Միացյալ Նահանգներում, ըստ վերջին տվյալների, արդեն 764.265 վարակված կա, իսկ 40.565 հիվանդ մահացել է: ԱՄՆ-ն այժմ աշխարհում առաջին տեղում է` ինչպես վարակակիրների քանակի, այնպես էլ մահացության մակարդակի առումով: Մեկ միլիոն մարդու հաշվով կա 2309 վարակման դեպք. սա բավականին բարձր ցուցանիշ է:

2. Իսպանիա

Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 198.674 դեպք. 4,249 դեպք` մեկ միլիոն մարդու հաշվով: Մահվան դեպքերի թիվը 20453 է:

3. Իտալիա

Իտալիայում վարակվել է 178 972 մարդ (մեկ միլիոնի հաշվով` 2960 մարդ), 23 660 մարդ մահացել է:

4. Ֆրանսիա

Հիվանդների թվով Ֆրանսիան այժմ աշխարհում չորրորդ տեղում է, որտեղ կորոնավիրուսով վարակվել է 152 894 մարդ (մեկ միլիոնի հաշվով` 2342 մարդ) եւ մահացել է 19 718 մարդ:

5. Գերմանիա

Գերմանիան հինգերորդ տեղում է` 145.742 վարակվածով (1.739 մարդ` մեկ միլիոն մարդու հաշվարկով) եւ 4.642 մահվան դեպքով: Հետաքրքիր է, որ կորոնավիրուսից մահացության մակարդակը Գերմանիայում շատ ավելի ցածր է, քան վերը թվարկված չորս երկրում:

6. Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում գրանցվել է 120.067 վարակման եւ 16.060 մահվան դեպք: Մեկ միլիոն մարդու հաշցարկով կա 1769 վարակված:

7. Թուրքիա

Վերջին շրջանում Թուրքիան վարակվածների թվով առաջ է անցել Իրանից եւ Չինաստանից. վարակվածների թիվը 86306 է, մահվան դեպքերի թիվը` 2017: Մեկ միլիոն մարդու հաշվով այստեղ կա 1.023 վարակման դեպք:

8. Չինաստան

Չինաստանը կորոնավիրուսային համավարակի էպիկենտրոնն է, եւ որոշ ժամանակ առաջ այստեղ ամենից շատ վարակվածներ եւ զոհեր կային: Այնուամենայնիվ, այսօր Չինաստանը վարակվածների թվով աշխարհում միայն 8-րդ տեղում է (82.747, իսկ նոր դեպք ավելի ու ավելի քիչ է գրանցվում), իսկ մահացության մակարդակը ցածր է` շատ այլ երկրների համեմատ. համավարակի ընթացքում այստեղ մահացել է 4,632 հիվանդ:

9. Իրան

Իրանում իրավիճակը, կարծես, սկսել է կայունանալ: Մի քանի շաբաթ առաջ Իրանը վարակվածների եւ մահացության դեպքերի թվով 2-3-րդ տեղում էր, իսկ այսօր արդեն 9-րդ տեղում է. այստեղ գրանցվել է վարակման 82 211 եւ մահվան 5118 մահվան դեպք:

10. Ռուսաստան

Վերջերս Ռուսաստանը հայտնվել է կորոնավիրուսի ամենաբարձր տարածվածությամբ երկրների տասնյակում: Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 47 121 հիվանդի մոտ, որոնցից 405-ը մահացել է:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, ապրիլի 20-ի դրությամբ երկրում գրանցվել է 1339 դեպք: 13373 թեստի արդյունքները բացասական են: 737 մարդ շարունակում է բուժում ստանալ: Առողջացել է 580 մարդ, 22 հիվանդ մահացել է:

news.am



Նման նյութեր