#ՄենքRecենք. Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից
Advertisement 1000 x 90

#ՄենքRecենք. Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։

Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ են արված #մենքRecենք հեշթեգով։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը հայտարարել էր, որ խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ:

Վարդան Հակոբյանը հայտարարել էր, որ անձամբ ներկա է եղել բոլոր նախապատրաստական աշխատանքներին, ապահովել է ուղիղ եթերում տեխնիկական անխափան աշխատանքը։ Նա նշել էր, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը եղել է նույն սենյակում։

«Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները», – նշել էր նա։

aysor.am



Նման նյութեր