Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում
Advertisement 1000 x 90

Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում՝ Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:



Նման նյութեր