Ռուս ռեժիսոր եւ դերասան Իվան Շեգոլեւը մահացել է բարդություններից, որոնք առաջացել են կորոնավիրուսի հետեւանքով։ «Морозова» հեռուստասերիալի պրոդյուսեր Եֆիմ Լյուբենսկին «Իզվեստիա»-ին հայտնել է, որ Շեգոլեւն առաջատար ռեժիսոր էր։ Ապրիլի 10-ից բժիշկները պայքարել են ռեժիսորի կյանքի համար, իսկ վերջին երկու օրերի ընթացքում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։
«Վարակ, էլ ինչ կարող ես ասել»,- նշել է Լյուբենսկին։
Իվան Շեգոլեւը ծնվել է 1961թ.-ի փետրվարի 3-ին դերասանների ընտանիքում։ Նա նկարահանել է այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Կարպով», «Կուլագինն ու գործընկերները», «Խաղ. ռեւանշ», «13», «Հանցագործությունը կբացահայտվի», «Գրեթե ընտանեկան խուզարկու» եւ «Անտառապահ. սեփական հող»։ Բացի այդ՝ նա «Ամերիկացի պապիկ», «Կնամոլ 2», «Ես Ձեզ այլեւս չեմ հավատում» եւ «Սեփականատեր» ֆիլմերի ռեժիսորն է։