Կառավարության նիստի սկզբում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը զեկուցեց պարետատան նոր որոշման մասին, որն արդեն հրապարակվել է։ «Տեղորոշման համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ ծրագրավորողները, և՛ ԱԻՆ աշխատակիցները միասին աշխատում են ու այն փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգայկին կենտրոնի աշխատանքը։ Էս փուլում դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ՝ կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»։


