Ցածր տեստոստերոնով տղամարդիկ լավ հայրեր են
Advertisement 1000 x 90

Ցածր տեստոստերոնով տղամարդիկ լավ հայրեր են

Տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդիկ շատ ավելի լավ հայրեր ենմ, քան նրանք, ում մոտ այդ հորմոնի մակարդակը բարձր է: Այսպիսի եզրակացության են հանգել University of Michigan-ի գիտնականները:

Նախկին հետազոտությունները բազմիցս հաստատել են, որ հոր հետ շփումը երեխայի համար նույնքան կարևոր է, որքան մոր հետ շփումը: Գիտական աշխատություններից մեկում նշվում է, որ ուղղակի կապ կա տղամարդու հոգատարության և նրա երեխաների մտավոր, սոցիալական և էմոցիոնալ զարգացման միջև:

Փորձերի արդյունքում պարզվել է, որ երեխաներից բաժանվելուց հետո հայրերի մոտ որքան մեծ է եղել տեստեստերոնի մակարդակի անկումը, այնքան նրանք համատեղ խաղերի ժամանակ համբերատար և արձագանքող են եղել և այնքան լավ է ստացվել նրանց շփումը: Այդպիսով, կարելի է եզրակացնել, որ տղամարդկանց տեստոստերոնի ցածր մակարդակը դրական է ազդում երեխայի զարգացման վրա:

Պպարզվել է նաև, որ հայրերը որքան շատ ժամանակ են անցկացրել իրենց երեխաների հետ նրանց կյանքի առաջին տարվա ընթացքում, այնքան նրանք իրենց հարմարավետ են զգացել նոր դերում և այնքան նրանց կանայք հանգիստ են արձագանքել երեխաների լացին:

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ տղամարդկանց մոտ հորմոնալ փոփոխությունները սկսվում են դեռևս մինչև երեխայի ծնունդը, և այն ապագա հայրերը, ում մոտ տեստեստերոնի մակարդակն ավելի շատ է նվազել, ավելի ուշ շատ ավելի մեծ ժամանակ են տրամադրել տան աշխատանքիներին և օգնել են երեխաներին խնամելիս: